Շուլցը դարձել է Մերկելի մրցակիցը
СпортԳերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցության կառավարման նիստի ժամանակ որոշվել է կանցլերի պաշտոնի համար առաջադրել Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցի թեկնածությունը ։ 61-ամյա Շուլցի թեկնածությանը կողմ են քվեարկել կառավարման նիստի բոլոր մասնակիցները, հայտնում է DW–ն։
Բացի դրանից Շուլցի թեկկկնածությունն առաջադրվել է ՍԴԿ նախագահի պաշտոնում՝ Զիգմար Գաբրիելի փոխարեն, որը մի քանի օր առաջ դարձել է երկրի արտգործնախարար։ Պաշտոնապես նրա թեկնածությունը պետք է հաստատվի մարտի կեսերին ՍԴԿ արտակարգ համագումարում։ Գերմանիայում բունդեսթագի ընտրությունները նշանակված են 2017-ի սեպտեմբերի 24-ին։