«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց Բունդեսլիգա
СпортԱնգլիական «Սթոք Սիթիի» հարձակվող Բոյան Կրկիչը կարիերան կշարունակի Բունդեսլիգայում: 26-ամյա իսպանացի ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես կգա գերմանական «Մայնցում» մինչեւ մրցաշրջանի ավարտը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Բոյան Կրկիչը մասնակցել է 9 հանդիպման, խփել է 3 գոլ:
26-ամյա Կրկիչը կարիերան սկսել է «Բարսելոնայում»: 1999-2006 թվականներին նա հանդես է եկել կատալոնական ակումբի երիտասարդական թիմերում, 2006-2011-ին եւ 2013-2014-ին՝ գլխավոր թիմում: Կրկիչը խաղացել է նաեւ իտալական «Ռոմայում», «Միլանում», հոլանդական «Այաքսում»: