Ըմբիշ Կարեն Ասլանյանը դարձել է փարիզյան մրցաշարի հաղթող
СпортՓարիզում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաարում Հայաստանը ներկայացնող Կարեն Ասլանյանը դարձել է մրցաշարի հաղթող:
«Արմենպրս»-ի հաղորդմամբ` 66 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակչում հաղթեց ղազախ Նուրտայ Նուրգալիևին 7:4 հաշվով: Այնուհետ 10:2 հաշվով առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Հրաչյա Մալխասյանի նկատմամբ, կիսաեզրափակչում հաղթեց լեհ Ռոման Պացուրկովսկիին 9:0, իսկ եզրափակչում Ասլանյանը 4:1 հաշվով հաղթեց լեհ Մատույզ Բերնատեկին:
Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճեց Ռաֆայել Ալեքսանյանը:
Լուսանկարը` Sport.news.am-ի