Անի Երանյանի եւ Մարջան Ավետիսյանի սելֆին ԱՄՆ-ից
Lifestyle«Ֆուլ Հաուս» սիթքոմից ճանաչված դերասանուհի Անի Երանյանը վերջին շրջանում հաճախ է ընկնում հիշողությունների գիրկը։ 26-ամյա Անին կրկին վերհիշել է իրենց համերգային շրջագայությունը ԱՄՆ-ում եւ Instagram-ում նոր լուսանկար հրապարակել Քալիֆորնիայից։ Լուսանկարում Անին զվարճանում է ֆիլմաշարի մեկ այլ սիրված արտիստի՝ Մարջան Ավետիսյանի հետ։
Եվ մինչ Անին երկրպագուներին արխիվային լուսանկարներ է ցուցադրում, սիթքոմի դերասաններ եւ սցենարիստներ Գրիգոր Դանիելյանն ու Գարիկ Սեփխանյանը Ծաղկաձորում աշխատում են «Ֆուլ Հաուս»-ի նոր՝ 6-րդ եթերաշրջանի սցենարային աշխատանքների վրա։
«Full House 6, շուտով»,- տեղեկացրել է Գրիգորը։