«Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում 426 մշակութային միջոցառումներ կանցկացվեն ՀՀ մարզերում
КультураՀՀմշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և «Փյունիկ» մարդկային ռեսուրսներիզարգացման հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջին հունվարի 3-ին ՀՀ մշակույթի նախարարությունում «Մշակութային կանգառ» ծրագրին առնչվող համագործակցության հուշագիր ստորագրեցին: «Ծրագրի շրջանակում 2017 թվականին ՀՀ տարբեր մարզերում կանցկացվեն 426 մ շակութային միջոցառումներ՝ համերգներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ, փառատոններ: «Փյունիկ» հիմնադրամը սիրահոժար մեզ է տրամադրելու երկու շարժական կինոթատրոն, որոնց միջոցով հնարավոր կլինի նաև կինոդիտումներ կազմակերպել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արմեն Ամիրյանը:
«Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջիի խոսքով` երբ ՀՀ մշակույթի նախարարը հիմնադրամին հայտնել է ծրագրի մասին, իրենք որոշել են սիրով աջակցել նախարարությանը: «Այս նախաձեռնությունը մեր սրտից է բխում, և մեզ համար հաճելի է Հայաստանի մշակութային կյանքին մասնակից լինելը»,-ասաց Ջամբարջին:
Ծրագրի պայմանագրային արժեքը 73 մլն դրամ է: Արմեն Ամիրյանն ընդգծեց, որ գումարը կբավարարի տրանսպորտի, օրապահիկի, գիշերելու և մյուս ծախսերը հոգալուն:
Նախարարը կարծում է, որ մարզերի բնակիչների համար մշակութային կյանքին առնչվելն ասես շքեղություն լինի, իսկ նախագիծը հնարավորություն կտա նրանց ակտիվորեն մասնակցել մի շարք մշակութային միջոցառումների: «Կլինեն նաև ժամանակավոր ցուցադրություններ պատմության թանգարանի, մյուս պատմամշակութային հուշարձանների պահպանության, շրջիկ ցուցահանդեսային ֆոնդերից, որտեղ բազմաթիվ արժեքավոր ստեղծագործություններ կան»,-նշեց Արմեն Ամիրյանը և հավելեց, որ իրենք փորձելու են աջակցել նաև տեղացի արվեստագետներին` նրանց մասնակից դարձնելով կայանալիք միջոցառումներին:
Նախարարը շեշտեց, որ ներկայացումներ կլինեն հնարավոր բոլոր մշակութային հարթակներում` ակումբներ, մշակույթի տներ, դպրոցներ, բացօթյա հարթակներ: «Հաշվառելով ՀՀ բոլոր հարթակները` մենք կարող ենք նաև առկա մշակութային հարթակների քարտեզը կազմել»,-ասաց նա:
«Մշակութային կանգառ» ծրագիրը նախաձեռնել և աջակիցների հովանավորությամբ իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Նախագծի նպատակը ՀՀ մարզերի բնակիչներին մշակութային անցուդարձին մասնակից դարձնելն է: Ծրագրի աջակից «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը պաշտոնապես գրանցվել է 2008 թվականին: Սակայն բարեգործական ծրագրեր իրականացվում են 1998 թվականից սկսած: Այն իր գործունեության սկզբնական փուլում փոքրնյութական օգնություն է ցուցաբերել սփյուռքի հայկական կրթօջախներին: Այժմ հիմնադրամը բարեգործական ծրագրեր է ծավալումՀայաստանի բոլոր մարզերում և Արցախում: