«Ալաշկերտ» ֆուտբոլային թիմը մեկնել է Անթալիա
Спорт«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի պատվիրակությունը հունվարի 31-ին մեկնել է Անթալիա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմը տեղակայվել է Բելեկ քաղաքի «Բելիս» 5-աստղանի հյուրանոցում, իսկ ժամը 15:00-ին առաջին մարզումը կանցկացնի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ:
Անթալիայի հավաքին կմասնակցեն 24 ֆուտբոլիստներ, այդ թվում երկու լեգեոներներ՝ իրանցի 23-ամյա կիսապաշտպան Արշիա Ջաբբարին և սերբ 26-ամյա պաշտպան Դանիել Ստոյկովիչը: Անթալիայում «Ալաշկերտ»-ին կմիանան ևս երկու լեգեոներ ֆուտբոլիստներ՝ բրազիլացի 26-ամյա հարձակվող Վալդիր դա Սիլվա Ֆիլյոն և սերբ 23-ամյա պաշտպան Ուրոշ Նենադովիչը:
Անթալիայում մարզումներին զուգընթաց «Ալաշկերտը» կանցկացնի չորս ստուգողական հանդիպում: Թիմը Երևան կվերադառնա փետրվարի 13-ին: