Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում
СпортՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ն հրապարակել է փետրվար ամսվա վարկանիշային աղյուսակը, որտեղ Լևոն Արոնյանը 7-րդ տեղում է: Արոնյանն առաջադիմել է նախորդ ամսվա համեմատ և 9-րդ տեղից բարձրացել 7-րդ հորիզոնական:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Լավագույն տասնյակում են նաև Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Լագրավը, Վիշի Անանդը, Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին: