Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագիծը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ նախագծի առաջարկների հետ կառավարությունը համամիտ է և կիսում է պատգամավորների մոտեցումը,բացի այդ նման օրենսդրական փաթեթ կառավարությունը ներկայացրել է Ազգային ժողովին: