Արցախում մեղվաբուծական ցուցահանդես-կոնֆերանս է անցկացվել
ЭкономикаԱրցախի Հանրապետության մեղվաբույծների համար ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը հունվարի 31-ին կազմակերպել է մեղվաբուծության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառության վերաբերյալ ցուցահանդես-կոնֆերանս:
Կոնֆերանսի անցկացման հիմքը դրվել է դեռևս 2016 թվականի հոկտեմբերի 11-ին, երբ մեղվաբուծության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ («Панский сот») զբաղվող մոսկվայաբնակ մասնագետ Սուրեն Գրիգորյանն Արցախի մեղվաբույծներին է ներկայացրել իր փորձը: Ըստ նրա կատարած նորարարության՝ ավելացել է ոչ միայն մեղրի արտադրությունը, այլև արտադրված ապրանքի հանդեպ գնորդների վստահությունը:
Ցուցահանդես-կոնֆերանսի ժամանակ ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն ասել է, որ այդ նորարարությունը կիրառելուց հետո Արցախը մեղր արտադրելու համար տասնյակ անգամ ավելի մեծ հնարավորություններ է ունենալու:
«Մեզ պետք է, որ հնարավորություն ունենանք նաև արտադրված մեղրն իրացնել արտաքինշուկաներում: Դրան պետք է նախապատրաստվենք. մեղրի ապրանքատեսքը պետք էհամապատասխանի միջազգային այսօրվա չափորոշիչներին:
Ավանդական ձևով տարաներովմեղրի վաճառքը մեզ հնարավորություն չի տալիս մեր ունեցածն արտահանել, իսկ եթե արտադրանքը մենք ժամանակակից տեսքի բերենք, իրացումն ավելի արդյունավետ կլինի: Կոնֆերանսի նպատակն էլ հենց դա է, որ մեր մեղր արտադրողները կարողանան իրենց արտադրածմեղրը ժամանակակից չափորոշիչներին համապատասխան տեսքի բերել ու գրավել միջազգայինշուկ աներ»,- մանրամասնել է Ա. Մխոյանը:
Նախարարը ներկներին տեղեկացրել է, որ մեղվաբուծության մեջ այլ բան չի փոխվելու:
«Ուղղակիպատրաստի արտադրանքի տեսքն է փոխվելու: Պետք է ասեմ, որ Արցախի գյուղատնտեսությանզարգացման նոր հայեցակարգում մեղվաբուծության զարգացման համար հատուկ բաժին էլինելու: Եվ այն գործընթացը, որը մենք հիմա սկսել ենք, բխում է հենց այդ հայեցակարգի դրույթներից:
Արցախում մեղվաբուծության զարգացման համար կան բոլոր անհրաժեշտպայմանները. մենք պետք է մեղվաբույծների արտադրանքը՝ Արցախի բնության բարիքներիտեսքով, հասանելի դարձնենք ողջ աշխարհին»,- հավելել է Ա. Մխոյանը:
Կոնֆերանսի ժամանակ մեղվաբույծներին տեղեկացվել է նաև, որ նրանք պետք է մեղվաբուծության համար անձնագրեր ստանան: ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության ևանասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանը նշել է, որ այդ հարցում անհրաժեշտ է մեղվաբույծների ակտիվությունը:
«Մեղվաբույծները ժամանակին պետք է դիմեն անասնաբուժական սպասարկման կայան՝ իրենցձեռքի տակ ունենալով համայնքի ղեկավարի՝ մեղվաընտանիքների վերաբերյալ տրվածտեղեկանքը, որի հիման վրա էլ նրանք կստանան անասնաբուժական անձնագիր: Մեղվանոցի հետկապված յուրաքանչյուր միջոցառում՝ կանխարգելիչ լի նի, թե՝ բուժիչ, հիվանդություններիանվանումները, լաբորատոր ստուգումների արդյունքները պետք է նշված լինեն անձնագրի մեջ:
Այն խոսուն փաստաթուղթ է, որն արտահանողի համար շատ կարևոր նշանակություն է ունենալու: Ապագայում անասնաբուժական լաբորատորիա դիմելու համար էլ է անհրաժեշտ լինելու այդանձնագիրը»,- մասնավորապես ասել է Ն. Մուսայելյանը:
Մեղվաբուծության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ զբաղվող մասնագետՍուրեն Գրիգորյանը, անդրադառնալով իր նորարարությանը, ընդգծել է, որ մեղվաբույծներից միայն մի բան է պահանջվում. նրանց արտադրանքը պետք է որակյալ լինի և այն պիտի դուր գա սպառողներին:
«Մեր օրերում մարդ միշտ էլ ցանկանում է ձեռք բերել այն արտադրանքը, որն ունի ժամանակակիցչափանիշներին համապատասխան և´ տեսք, և´ որակ: Ես ցանկանում եմ, որ մենք ողջ աշխարհինցույց տանք, որ կարող ենք սպառողների համար բարձրորակ արտադրանք վաճառքի հանել: Այնտեխնոլոգիան, որ ես բերել եմ այստեղ, աշխարհի շատ երկրներում արդեն օգտագործվում է»,- մանրամասնել է Ս. Գրիգորյանը: