Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալն աճել է, բնական հյութերինը՝ նվազել
ЭкономикаՀայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին հանքային ջրերի արտադրության ծավալը կազմել է 48 մլն 396.9 հազար լիտր:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 7.4 տոկոսով:
Աղբյուրի ջրի արտադրությունն ավելացել է 1 տոկոսով` կազմելով 31 մլն 960.2 հազար լիտր:
Սակայն 23 տոկոսով նվազել է բնական հյութերի արտադրությունը` կազմելով 13 մլն 149.3 հազար լիտր: