Լուիս Էնրիկե. Աթլետիկոն աշխատասեր և բարձրակարգ թիմ ունի
СпортԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղի մասին:
«Մեր նպատակն է հաղթել առաջին խաղում: Դրա համար մեզ մեկ գոլ ավելին է հարկավոր, քան կխփի մրցակիցը: Չեմ կարծում, որ Սիմեոնեն կփոխի հիմնական մեկնարկային կազմը:
Ես նույնպես չեմ պատրաստվում անել դա: Ամեն դեպքում, թե՛ մեզ և թե՛ նրանց համար շատ բարդ է լինելու: Մեզ սպասում է աշխատասեր և բարձրակարգ մրցակից:
«Աթլետիկոն» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է: Դժվար է լինելու»,- Լուիս Էնրիկեի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն: «Աթլետիկոյի» և «Բարսելոնայի» միջև առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ Մադրիդում, Երևանի ժամանակով 00:00-ին: