Առաջ կոպիտ էի, հիմա մի քիչ փոխվել եմ. Սիլվի Բարկովան՝ ծննդյան օրվա մասին (լուսանկարներ)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեկ՝ հունվարի 31-ին, դերասանուհի Սիլվի Բարկովան նշում էր ծննդյան օրը: Հեռուստասերիալներից ու «Դոմինո» սիթքոմից հայտնի դերասանուհին Life.panorama.am-ին պատմել է ծննդյան օրվա առանձնահատկությունների մասին ու տրամադրել տոնական օրվա լուսանկարները:
Ժպտադեմ դերասանուհին մեզ հետ զրույցում նշեց, որ չափից ավել է սիրում ծննդյան օրը եւ դա կապված է հենց ամսաթվի հետ.
«Շատ եմ սիրում ծննդյանս օրը, եւ զարամանալին այն է, որ պատճառը հենց հունվարի 31-ի մեջ է: Ես հունվարն ամիսն եմ շատ սիրում եւ կոնկրետ այդ ամսվա հենց այդ օրը: Եթե ուրիշ օր ծնված լինեի, չգիտեմ այս չափ կսիրեի արդյոք ծննդյանս օրը, թե ոչ»,- պատմեց Սիլվին:
Դերասանուհին ծնունդը նշել չի սիրում, ծննդյան օրերին էլ«նոր» տարիքից եւ մեծանալուց չի վախենում.
«Տարիքի մասին բացարձակապես չեմ մտածում: Մարդ կա 20 տարեկան է, բայց 30-ի տեսք ունի եւ հակառակը: Ես ինչքան էլ մեծանամ, միեւնույն է, գիտեմ, որ իմ իրական տարիքից շատ ավելի փոքր եմ երեւալու, ու քանի որ տարիներն իմ դեմ անզոր են լինելու, ես մեծանալուց չեմ վախենում»,- ժպիտով նշեց նա:
Շարունակությունը` այստեղ: