«Յութ-Էյր» ավիաընկերության օդանավը չի իրականացրել Մոսկվա-Երեւան չվերթը` տեխնիկական խնդիրների պատճառով
Общество«Յութ-Էյր» ավիաընկերության «Բոինգ-737» օդանավը փետրվարի 1-ին չի կարողացել իրականացնել Մոսկվա-Երեւան չվերթը` տեխնիկական խնդիրների պատճառով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով life.ru կայքը, թռիչքին նախապատրաստվելու ընթացքում օդաչուն տեղեկացրել է օդանավի հետնամասում փականների հետ կապված խնդրի մասին:
Ուղեւորներին առաջարկվել է այլ օդանավ:
«Շերեմետևո» օդանավակայանի տեխնիկական ծառայությունները իրականացնում են ինքնաթիռի ստուգման աշխատանքներ։