Նիկոլայ Ղազարյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Общество«Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ծննդյան 70-ամյակի առթիվ, հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած հաջողությունների համար Երևանի քաղաքապետ Տարոն ՄարգարյանըԽՍՀՄ սպորտի վարպետ ֆուտբոլիստՆիկոլայ Ղազարյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նիկոլայ Ղազարյանին մաղթել է քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և բարեկեցություն:
1973 թ. ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971-1976 թվականների ԽՍՀՄ առաջնությունների արծաթե մեդալակիր է։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։ Անցկացրել է 295 խաղ, խփել՝ 67 գոլ։ Մրցելույթները ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի, եղել է «Արարատի» գլխավոր մարզիչ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահը՝ 1992-1994 թվականներին։