Հայաստանի ազգային պատկերասրահի ջերմության և օդափոխության խնդիրները կարգավորվում են
КультураՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը նախարարի հանձնարարությամբ այցելել է Հայաստանի Ազգային պատկերասրահ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայանության հետ կապերի բաժնից, Սամվել Մուրադյանը դիտարկել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվել ջերմության և օդափոխության խնդիրները կարգավորելու համար:
Ձեռնարկվել են հնարավոր տարբեր միջոցներ` պատուհանների ջերմամեկուսացում, կպչուն ժապավեններով ամրացում, լրացուցիչ տաքացուցիչների տեղադրում: Նախարարի հանձնարարությամբ՝ պահոցներում և սրահներում օրը երեք անգամ ստուգվում է ջերմաստիճանը, արդյունքը ներկայացվում նախարարին:
Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ ստուգայցի ընթացքում հանդիպել են մասնագետների խմբին.
«Ջերմային և օդափոխության համակարգերի տեխնիկական բնութագրերն ուսումնասիրելով՝ մասնագիտական խումբը փորձում էր հասկանալ և գտնել խնդրի կարգավորման ամենաարդյունավետ ճանապարհը»,-նշել է Մուրադյանը:
Օրեր առաջ՝ հունվարի 30-ի խորհրդակցությանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հերթական անգամ հետաքրքրվել էր, թեկոնկրետ ինչ է արվել Հայաստանի ազգային պատկերասրահի վիճակը բարելավելու նպատակով, հանձնարարել հերթական այցը ևարվածի մասին գրավոր բացատրություն։ Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը հաջորդ օրն ուղարկաÕ ® գրավորբացատրությամբ տեղեկացրել է, որ ի թիվս մի շարք այլ քայլերի, հրավիրել են «Կոնսել» ՓԲԸ-ի մասնագետներին՝ մասնագիտականեզրակացություն տրամադրելու: Եզրակացությունը և գնային առաջարկը նրանք խոստացել են տրամադրել 2017թ. փետրվարի 15-ին: