Հայաստանի երեք մարզերի անգլերենի ուսուցիչները վերապատրաստվել են
ОбществоԱրմավիրի, Արագածոտնի և Շիրակի մարզերի անգլերենի 12 ուսուցիչ մասնակցել և ավարտել է «Ուսուցիչների զարգացման ծրագրի» երկրորդ՝ առցանց փուլը։ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամից տեղեկացրին, որ Բրիտանական խորհրդի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից 2016 թ. իրականացվող ծրագ իրը մեկնարկել է ուսուցիչների կարիքների գնահատմամբ, որի հիման վրա մշակվել և իրականցվել է նրանց լեզվական հմտությունների ու դասավանդման տեխնիկաների կատարելագործման դասընթաց։
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի Կրթական ծրագրի անգլերենի ենթաբաժնի համակարգող Սյուզաննա Խաչատրյանը կարևորում է մարզերում ու շահառու համայնքներում անգլերենի իմացության մակարդակի բարձրացումը. «Ուշադրությունը ոչ միայն երեխայի գիտելիքի զարգացման վրա ենք ուղղում, այլև ու հատկապես ուսուցիչների, որ վերջիններս իրենց լիարժեք մրցունակ զգան լեզուների և տեխնոլոգիայի զարգացման այս պայմաններում»։
Բրիտանական խորհրդի Անգլերեն լեզվի ծրագրերի ղեկավար Ադդեհ Հովասափյանը, հավաստագրեր հանձնելով երկրորդ փուլի հաջողակներին, լսել է բոլոր մասնակիցների կարծիքներն ու առաջարկները՝ խնդրելով նախանշել հաջորդ փուլի ակնկալիքները։ Վերջինս դեմ առ դեմ հանդիպումների շարք է, որի արդյունքում բոլոր մասնակից ուսուցիչները ավարտական թեստ կգրեն ու արդեն կարժանանան ավարտական վկայականների։