Անտոնիո Բանդերասը հոսպիտալացումից հետո լուսանկար է տարածել ընկերուհու հետ
LifestyleՕրերս Անտոնիո Բանդերասը հայտնվել էր հիվանդանոցում։ Դերասանը հոսպիտալացվել էր Անգլիայի Սարի ռեգիոնում իր տան մոտ գտնվող հոսպիտալում։ 56-ամյա դերասանը մարզվելու ժամանակ ուժեղ ցավ էր զգացել կրծքավանդակի շրջանում։
Բժիշկները որոշել էին նրան հոսպիտալացնել, սակայն Բանդերասը հիվանդանոցում երկար չէր մնացել։
Բանդերասն իր երկրպագուների հետ կապ էր հաստատել իր ինստագրամում ու տարածել նկար, որտեղ իր սիրելիի հետ է։
Նկարում Անտոնիոն ու Նիկոլ Քեմպելը այգում են։ Նկարի տակ Բանդերասը գրել է․« Վայելում ենք բնությունը՝ մի փոքր վախից հետո։ Համբուրում եմ բոլորիդ»։
