Քիմ Քարդաշյանի դուստրն արդեն մոդել ու դիզայներ է (ֆոտո)
LifestyleԼifepanorama.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի դուստրը դեռ 3 տարեկան է, սակայն սկսել է արդեն իր դիզայներական ու մոդելային կարիերան։
Քիմ Քարդաշյան Ուեսթը Snapchat-ում բացահայտել է, որ դուստրն ու ամուսինը ներկայացնելու են երեխաների համար նախատեսված հագուստի հավաքածու։
36-ամյա Քիմը նշել է, որ փոքրիկն օգնել է գույների ու գործվածքի ընտրության հարցում։
Անկեղծ տեսանյութում փոքրիկ Նորթը ցուցադրում է իր նոր հագուստները, որոնց դիզայնի հարցում նաև ինքն է օգնել։ Փոքրիկին շատ է դուր եկել նաև մոդելի դերն ու ինքն էլ ցուցադրում է վառ դեղին հագուստները։
