Քաշաթաղցի աշակերտները նվերներ են ուղարկել զորամաս՝ Հայոց բանակի 25-ամյակի առթիվ
ОбществоԱրցախի Քաշաթաղի շրջանի դպրոցների աշակերտներն իրենց պատրաստած նվերներն են ուղարկել ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկը։
Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը հայտնել է, որ Քաշաթաղի շրջանը բանակ-հասարակություն կապի շրջանակներում արդեն մի քանի տարի է, ինչ ակտիվ համագործակցում է ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերի հետ, և ծրագրի շրջանակում ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25 ամյակի առթիվ շրջանի Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1, Վ. Զատիկյանի անվ. թիվ 2, Միրիկի, Աղավնոյի Գ. Նժդեհի անվ. միջնակարգ և Հերիկի՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան հիմնական դպրոցների աշակերտների կողմից պ ատրաստած նվերները, ինչպես նաև «Հայրենասեր» բարեգործական կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանի կողմից նվիրաբերած 100 քնապարկերը հունվարի 31-ին, հասել են ՊԲ N զորամաս:
Զոհրաբ Ըռքոյանի տեղեկացմամբ, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը այն հանձնել է զորամասի պահեստ, որտեղից կուղարկվեն դիրքապահ զինծառայողներին: