Դոլարը ու ռուբլին արժեզրկվել են, եվրոն ու ֆունտն` արժևորվել
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը փետրվարի 1-ին կազմել է 485,91 դրամ: Այն հունվարի 31-ի համեմատ արժեզրկվել է 0.53 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 524,17 դրամ՝ արժևորվելով 3,08 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 612,57 դրամ է՝ հունվարի 31-ի համեմատ այն արժևորվել է 7,95 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը փետրվարի 1-ին կազմել է 8.06 դրամ` հունվարի 31-ի համեմատ այն արժեզրկվել է 0,05 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 270,14 դրամ, ոսկի՝ 18,949,15 դրամ, պլատին` 15,483,68 դրամ: