Ստեփանակերտի հակապալարախտային դիսպանսերը կգործի նոր շենքում
ОбществоՍտեփանակերտում փետրվարի 1-ին շահագործման է հանձնվել ԼՂՀ առողջապահության նախարարության «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ-ի վերանորոգված ստացիոնար բաժանմունքի շենքը:
ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության և բաժանմունքի բուժաշխատողների հետ շրջայց է կատարել բաժանմունքում՝ ծանոթանալու համար շենքային նոր պայմաններին:
Կ. Աթայանն ասել է, որ ծրագիրն իրագործվել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
«ԼՂՀ առողջապահության նախարարությունը «Բժիշկներառանց սահմանների» կազմակերպության հետ դեռևս 1997 թվականին կնքել է պայմանագիր, որը միտված է եղել տուբերկուլյոզի (պալարախտի - խմբ.) դեմ պայքարին աջակցություն ցուցաբերելուն:
Նույն թվականին վերանորոգվել է գործող շենքը, կառուցվել այրման վառարան՝ինֆեկցիոն թափոնները այրելու համար: Կազմակերպության ներդրումների շնորհիվիրականացվել, այսօր էլ շարունակվում է տուբերկուլյոզի բոլոր տեսակների համար ցուցաբերվել բարձրակարգ մասնագիտացված բժշկական օգնություն»,- ասել է Կ. Աթայանը և հավելել, որ հի վանդներն ապահովված են դեղամիջոցներով. գործում է նաև լաբորատոր բաժանմունքը:
Ծրագրի իրականացման համար Կ. Աթայանը շնորհակալագիր է հանձնել «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության Ֆրանսիայի մասնաճյուղի ներկայացուցչին: