Հայաստանում կացության կարգավիճակ ամենաշատը ստացել են Իրանի և Հնդկաստանի քաղաքացիները
ОбществоՀայաստանի Հանրապետությունում 2016 թվականին կացության կարգավիճակ են ստացել ընդամենը 5 949 օտարերկրացիներ, որոնցից՝ 4 017-ը ժամանակավոր, 1 329-ը՝ մշտական և 603-ը՝ հատուկ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, ամենաշատ կացության կարգավիճակ ստացած անձիք Իրանի, Հնդկաստանի, ՌԴ-ի, Սիրիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի քաղաքացիներն են:
Հայաստանում կացության կարգավիճակ են ստացել Իրանի 1 հազար 143 քաղաքացի, որոնցից 934-ը ժամանակավոր, 89-ը մշտական, իսկ 120-ը հատուկ:
Հնդկաստանի քաղաքացիներից այդ կարգավիճակն են ստացել 1 հազար 86-ը, այդ թվում 1 հազար 78-ը ժամանակավոր, 8-ը մշտական:
Մշտական կացության կարգավիճակ ստացած անձանցից ամենաշատը ՌԴ-ի քաղաքացիներն են` 626 հոգի: 302 ռուսներ ստացել են ժամանակավոր, իսկ 17-ը` հատուկ կարգավիճակ: Ընդհանուր առմամբ կացության կարգավիճակ է ստացել 945 ՌԴ քաղաքացի:
Ինչպես նաև կացության կարգավիճակ ստացած 484 սիրիացիներից` 147-ը, 369 ամերիկացիներից 36-ը և 249 ուկրաինացիներից 105-ը ստացել են մշտական կացության կարգավիճակ: