Միլանի կիսապաշտպանը վիրահատվել է և բաց կթողնի չորս ամիս
СпортԻտալական «Միլանի» կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրան այսօր վիրահատվել է և բաց կթողնի չորս ամիս,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
27-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Սերիա Ա-ի 22-րդ տուրի` «Ուդինեզեի» հետ արտագնա խաղում (1:2):
Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 19 խաղում Բոնավենտուրան խփել է երեք գոլ և կատարել երկու արդյունավետ փոխանցում: