Հայաստանում պետական գաղտնիքի տիրապետող անձինք այլևս լրացուցիչ չեն վարձատրվի
ОбществоՀՀ կառավարությունը փոփոխություն կատարեց «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում, որով հանվում է պետական գաղտնիքի տիրապետող անձանց լրացուցիչ վարձատրության պահանջը: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հիշեցրեց, որ օրենքով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների և այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար սահմանված էր լրացուցիչ վարձատրություն: «Օրենքի նախագծով առաջարկվում է հանել լրացուցիչ վարձատրության կետը»,- Արմենպրեսի հաղորդմամբ, ասաց Արամյանը:
Ըստ հանրապետական գործադիր մարմիններից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված տեղեկատվության՝ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման և պաշտպանության համար տրված հավելումների գումարը 2015 թվականին կազմել է 69.4 մլն դրամ, իսկ 2016 թվականի 1-ին կիսամյակում՝ 32 մլն դրամ: