Գյուղնախարարությունն աշխատում է ներդնել մթերումների դիմաց վճարումներ կատարելու հստակ մեխանիզմներ
ЭкономикаԳյուղացիներին 2016 թվականին խաղողի մթերումների դիմաց չի վճարվել մոտ 2 մլրդ դրամ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ավելացնելով, որ աշխատում են ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան մթերումից հետո հստակ ժամկետում վճարել գյուղացիներին: «Մենք աշխատում ենք ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան խաղողի մթե րումից հետո գյուղացիներին վճարել իր վաճառած ապարանքի դիմաց: Դա նախարարության կարևորագույն խնդիրներից է: 2016 թվականին գյուղացիներին չի վճարվել մոտ 2 մլրդ դրամ: Պարտքը վճարելու համար գյուղացիների և ֆերմերային տնտեսությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն: Մենք հետևելու ենք այդ վճարումներին, և եթե ֆերմերը վճարում չկատարի, ապա մենք պատրաստ ենք լծակներ գործի դնել», - Արմենպրեսի հաղորդմամբ, նշեց նախարարը:
Անդրադառնալով «Վինար» ընկերությանը՝ Իգնատի Առաքելյանը նշեց, որ դրա համար գյուղնախարարությունը պատասխանատվություն չի կրում: «Կա սուբյեկտն «Վինար» ընկերություն, որը պայմանավորվել է գյուղացիների հետ խաղող գնել և վճարել: Նա չի վճարել, որտե՞ղ է Գյուղնախարարության պատասխանատվությունը: Այն լծակը, որը ես ունեի, օգտագործել եմ: Դրանից ավելի ոչինչ չէի կարող անել», - ասաց նախարարը: