Սուրեն Կարայանը Լյուկ Դեվինյեի հետ քննարկել է առևտրին և ներդրումներին առնչվող հարցեր
ЭкономикаՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 2-ին հանդիպել է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քննարկվել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր, ինչպես նաև արծարծվել են երկու շաբաթ առաջ տեղի ունեցած հանդիպման պայմանավորվածությունները:
Քննարկումներ տեղի կունենան նաև Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով բանակցությունների ու հարևանության քաղաքականության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի հետ, ով այսօր ևս ժամանում է Երևան: