Արցախի ՊԲ-ի կողմից գերեվարվածի մայրը պնդում է, որ իր որդին զինծառայող էր. բացահայտվում է Ադրբեջանի ՊՆ-ի սուտը
ОбществоԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից գերեվարված ադրբեջանցի զինծառայողի մայրը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ գերի ընկածն Ադրբեջանի բանակի զինծառայող չէ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեսանյութ է տարածել Istipress.com-ը:
Տեսանյութում մայրը ներկայացրել է, որ գերեվարված Էլնուր Հուսեյնզադեն ռազմական ծառայության ավարտից չորս ամիս հետո վերադարձել է բանակ պայմանագրային զինծառայողի կարգավիճակով:
Վերջին անգամ նա տանն է եղել դիվերսիոն փորձի նախօրեի երեկոյան: