Սպիտակում սննդի կետում թունավորված վեց հոգի շարունակում են բուժվել
ОбществоՍպիտակի «Թեժ կրակ» անվանվամբ հանրային սննդի օբյեկտում սննդամթերքից թունավորված 12 անձանցից վեցն արդեն դուրս են գրվել Սպիտակի բժշկական կենտրոնից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Մկրտչյանն ասաց, որ թունավորման հետևանքով եւս վեց հիվանդ շարունակում են բուժօգնություն ստանալ հիվանդանոցում: «Բոլորի առողջական վիճակը բավարար է: Շուտով դուրս կգրվեն»,-ասաց նա:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնը հունվարի 27-ին ահազանգ էր ստացել այն մասին, որ «Սննդային տոքսիկոինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ Լոռու մարզի Սպիտակի բժշկական կենտրոն են ընդունվել Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք համայնքի 12 բնակիչ: Նույն օրը՝ ահազանգն ստանալուց անմիջապես հետո, ՍԱՊԾ մարզային կենտրոնի մասնագետներն այցելել են նախ նշված բժշկական կենտրոն, ապա՝ «ԱՐԹՎԱՐԴ» ՍՊԸ և ՍՊԸ-ին պատկանող «Թեժ կրակ» հանրային սննդի օբյեկտ, որտեղ և սնվել էին հոսպիտալացված անձինք: Ծառայության մասնագետները Սպիտակում 12 անձի թունավորման պատճառ դարձած «Թեժ կրակ» հանրային սննդի օբյեկտում առկա սննդամթերքից (հումքից, քանի որ պատրաստված սննդից մնացորդ չի եղել) նմուշառումներ են կատարել և ուղարկել լաբորատոր փորձաքննության, ինչից հետո տվյալ տնտեսավորող սուբյեկտի գործունեությունը դադարեցվել է: