Աշխատանքից ազատվել են բժշկասոցիալական փորձաքննության համակարգի մի շարք աշխատակիցներ
ОбществоԲժշկասոցիալական փորձաքննության համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում աշխատանքից ազատվել է գործակալության տարածքային բաժինների 9 աշխատակից:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ազատվածների թվում երեքը բժշկասոցիալական փորձաքննության տարածքային հանձնաժողովների նախագահներ են, մյուսները՝ բժիշկ-փորձագետներ, բուժվիճակագիրներ:
2017թ. հունվարի 23-ից վերսկսվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների ժամանակավորապես կասեցված աշխատանքները` դրանց ընթացքը կազմակերպելով խիստ վերահսկողությամբ:
Հաստատվել են նոր սպասարկման տարածքները, նորմացույցերը և աշխատանքային ժամանակացույցը:
Յուրաքանչյուր տարածքի համար, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հանձնարարությամբ, նշանակվել են պատասխանատու աշխատակիցներ, որոնք կանոնակարգում են հանձնաժողովների կողմից իրականացվող գործընթացը, անմիջականորեն հետևում են փորձաքննությունների արդյունքում կայացվող որոշումների օրինաչափությանը, ապահովում են հաշմանդամության սահմանման չափորոշիչների առավելագույնս հստակ և հիմնավորված կիրառումը՝ միաժամանակ տրամադրելով քաղաքացիներին պատշաճ տեղեկատվություն և պարզաբանումներ: