«Արի տուն» ծրագրով Հայաստան կժամանեն հազար սփյուռքահայ երիտասարդներ
ОбществоԿառավարությունը հավանություն տվեց սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017 թ. ծրագրին և միջոցառումների ցանկին:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ 2016 թ. ծրագրին 8 փուլով մասնակցել են 900 սփյուռքահայ երիտասարդներ՝ աշխարհի 38 երկրից:
«Ծրագրով ակնկալվում է, որ 2017 թվականի ամռանը սփյուռքից հայրենիք կժամանի մինչև 1000 երիտասարդ»,- ասաց նախարարը:
Ծրագրի նպատակն է սփյուռքի մեր հայրենակիցներին ծանոթացնել Հայաստանի կյանքին: