Հայաստանը Եվրամիության համար վստահելի և արդյունավետ գործընկեր է. Դանիելսոն
ОбществоՀայաստանը Եվրամիության համար վստահելի և արդյունավետ գործընկեր է:
Փետրվարի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր դիրեկտորատի գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը:
«Այս պահին Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիր գոյություն ունի, սակայն մեզ անհրաժեշտ է նոր համաձայնագիր, որը կարտացոլի համագործակցության հետագա ուղղությունները»,- ասաց Դանիելսոնը:
Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանը և Եվրամիությունը բանակցում են նոր համաձայնագրի շուրջ:
«Այս համաձայնագրում ընդգրկված կլինեն մի քանի ոլորտներ: Եվ իհարկե դատաիրավական բարեփոխումները կլինի դրանցից մեկը: Արդարադատության և դատական իշխանության ոլորտներում աջակցություն ենք տրամադրում բոլոր հիմնական ուղղություններով:
Քրեակատարողական հաստատությունների բարեփոխումները ևս մեր ուշադրության կենտրոնում են, իսկ անկախ և անկողմնակալ դատական համակարգի ստեղծմանն աջակցությունը՝ առաջնահերթություն»,- ընդգծեց Դանիելսոնը: