Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանը փետրվարի 2-ին հանդիպել է Oracle ընկերության Միջին Ասիա, Աֆրիկա, Կովկաս տարածաշրջանների ռազմավարական գործընկերների հետ համագործակցության տնօրեն Բաբակ Կոբարի և ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Լևոն Ղանթարջյանի հետ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման շուրջ ակտիվ համագործակցում է միջազգային տարբեր կազմակերպությունների հետ:
Քաղաքապետը ներկայացրել է նաև այս ուղղությամբ իրականացված և նախատեսվող մի շարք ծրագրերը՝ հատկանշելով, որ ԱՄՆ-ի Ռութգերսի համալսարանի էլեկ տրոնային կառավարման ինստիտուտի կողմից կատարված հետազոտություններում Երևանն ընդգրկվել էր էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով քաղաքների լավագույն հնգյակում`Սեուլի, Նյու Յորքի, Սինգապուրի և Հոնգ Կոնգի կողքին:
«Կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը քաղաքացիներին մատուցվողծառայություններն առավել մատչելի ու հասանելի դարձնելու տեսանկյունից, Երևանիքաղաքապետարանը կառավարման բազմաթիվ գործիքներ է ներդրել, մասնավորապես, վարչականապարատի գործունեության համակարգման, ինչպես նաև մի շարք այլ ոլորտն երում: Դրա շնորհիվայսօր Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքն արդեն շուրջ 60 էլեկտրոնայինծառայություն է մատուցում:
Հաջողված է հատկապես «Մեկ պատուհան» համակարգը, որի միջոցովկարողանում ենք իրականացնել բնակիչների դիմումների արագ սպասարկումը: ՄԱԿ-իԶարգացման ծրագրի գրասենյակի հետ համատեղ մշակում ենք նաև «Խելացի քաղաք» հայեցակարգը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հատկանշելով, որ քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկելու համատեղ ծրագրերի մշակման և դրանց հնարավոր իրականացման հետ կապված առաջարկները:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման և համագործակցության պատրաստակամության համար՝ Oracle ընկերության Միջին Ասիա, Աֆրիկա, Կովկաս տարածաշրջանների ռազմավարական գործընկերներիհետ համագործակցության տնօրեն Բաբակ Կոբարին իր հերթին նշել է, որ Երևանում հաջողությամբ կարող են ներդրվել մի շարք ծրագրեր, որոնք էապես կնպաստեն մայրաքաղաքի զարգացմանն ու ենթակառուցվածքների բարելավմանը:
«Տասնյակ երկրների ցանկում նախընտրեցինք մեր ծրագրերը ներկայացնել Երևանին՝ հաշվիառնելով էլեկտրոնային կառավարման ոլորտում Ձեր քաղաքի ցուցանիշները: Տվյալներիկառավարման բնագավառում ընկերության քառասունամյա փորձը հնարավորություն է ընձեռումտրամադրել բազմազան լուծումներ «Խելացի քաղաք» նախագծի տրամաբանությանշրջանակներում: Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կլինի երկուստեք փոխշահավետ ևարդյունավետ», - նշել է Oracle ընկերության տարածաշրջանային տնօրենը:
Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանի կքննարկի և կներկայացնի հնարավոր համագործակցության նախընտրելի ուղղությունները: