Պարզեցվել են դեղատնային գործունեության հայտերի ձևերը
ОбществоՀՀ բնակչության դեղորայքային ապահովման բարելավմանը նպաստելու նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացումներ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ պարզեցվել են դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման հայտերի ձևերը և տարանջատվել տարբեր գործառույթներ:
«Կրճատվել են լիցենզավորման համար ներկայացվող պարտադիր փաստաթղթերը: Կրճա տվել են նաև դեղատների, դեղատնային կրպակների սահմանված տարածքների չափերը՝ առևտրի սրահը, սպասասրահը նախկին 18 քառ. մետրից դարձել է 12 քառ. մետր, հանգստի սենյակի պարտադիր պահանջը հանվել է»,- ասաց Ալթունյանը:
Մեղմացվել է վտանգավոր թափոնների պահպանման համար նախատեսված տարածքի պարտադիր պահանջը. պահանջվում է վտանգավոր թափոնների պահպանման սենյակ, պահարան կամ արկղ: