Google ընկերությունը ներկայացրել է Nexus շարքի նոր սմարթֆոն և պլանշետ (լուսանկար)
Միացյալ Նահանգների Google ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Nexus 6 սմարթֆոնը, որը պատրաստել է Motorola Mobility ստորաբաժանումը: Բացի դրանից, մշակողը ցուցադրել է Nexus 9 պլանշետային համակարգիչը՝ 8,9 դյույմ էկրանով, որը հավաքել է Տայվանի HTC ընկերությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նոր պլանշետի նախնական պատվերները կընդունվեն հոկտեմբերի 17-ից, նորույթը վաճառքի կհանվի նոյեմբերի 3-ին: ԱՄՆ-ի շուկայում սարքի գինը կտատանվի 399-599 դոլարի սահմաններում՝ կախված հիշողության ծավալից (16-32 Գբ), ինչպես նաև LTE-ցանցերի ենթակալի առկայությունից:
Nexus 6 սմարթֆոնը կարելի է առցանց պատվիրել արդեն հոկտեմբերի 29-ին, ձեռք բերել՝ նոյեմբերին: Դրա արժեքը կկազմի 649 դոլար՝ 32 Գբ հիշողությամբ ապարատի և 699 դոլար՝ 64 Գբ հիշողությամբ ապարատի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: