ԵՊԲՀ-ն եւ Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանը կհամագործակցեն
ОбществоԵրեւանի պետական բժշկական համալսարանը կհամագործակցի Ն. Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանի հետ: Փետրվարի առաջին տասնօրյակում երկամսյա կրթական ծրագրով բժշկական համալսարան կժամանի 1, իսկ Ն. Ի. Պիրոգովի անվան համալսարան կմեկնեն 2 կլինիկական օրդինատոր:
Ն. Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանի պատվիրակությանը՝ թերապևտիկ ստոմատոլոգիական ամբիոնի վարիչ Իգոր Կոպեցկու գլխավորությամբ փետրվարի 2-ին այցելել են համալսարանական թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա:
Հստակեցվել են միջհամալսարանական գործակցության հետագա քայլերը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ուսանողների գործնական հմտությունները զարգացնելուն ուղղված նոր ծրագրերին: Ձեռք է բերվել պայմանավորվածություն համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:
ԵՊԲՀ-ի պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը կարևորել է հետագայում դասախոսական կազմի համար շարունակական փոխանակման ծրագրերի իրականացումը: