Հովիկ Աբրահամյանն ընդունել է այսօրվա բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարությունում ընդունել է Երևանի տարբեր հատվածներում կառուցապատումների նպատակով օտարված բնակտարածքների բնակիչներին,-այս մասին հայտնում է ORER.am-ը՝ տեղեկանալով Կառավարության մամուլի ծառայությունից:Կառավարության ղեկավարն անհատական կարգով լսել է նրանց խնդիրները, իսկ իրացման գոտիները կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավար Վահե Յակուբյանը պարզաբանումներ է ներկայացրել բարձրացված հարցերի վերաբերյալ:
Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է կառուցապատող ընկերության կողմից շինարարական աշխատանքների և փաստաթղթային տարբեր հարցերի լուծման անհրաժեշտությունը՝ հստակ ժամանակացույցի համաձայն:
Կառավարության ղեկավարը վստահեցրել է բնակիչներին, որ նրանց խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, որ այսօր ORER.am-ը տեղեկացրել էր, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում կառուցապատումների նպատակով օտարված բնակտարածքների բնակիչները: