25-ամյա ադրբեջանուհին ինքնահրկիզվել է
ОбществоԱդրբեջանի Գաջիգաբուլսկի շրջանի բնակիչ, 1992 թվականին ծնված Այշան Թարլան քըզը Մեհթիևան ինքնահրկիզվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
25-ամյա կինը տարվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր:
Ադրբեջանուհին ամուսնացած է, ունի մանկահասակ երեխա:
Կատարվածի առնչությամբ տարվում է հետաքննություն: