Ереван, 29.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի տուրիզմի ոլորտում 2016թ. իրականացված աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է զբոսաշրջության ոլորտում 2016թ. իրականացված աշխատանքներն ու 2017թ. ծրագրերը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

Մարիա Բարաղամյանի փոխանցմամբ 2016 թ. բաժինը շարունակել է ծրագրերը չորս հիմնական ուղղություններով՝ զբոսաշրջիկների տեղեկատվական աջակցության տրամադրման, միջոցառումային զբոսաշրջության զարգացման, միջազգային համագործակցության և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:

«Այս համատեքստում պետք է նշեմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը, համագործակցելով մայրաքաղաքի զբոսաշրջային ինդուստրիայի հետ, նախապատրաստում և ներկայացնում է առաջարկներ` Երևանում զբոսաշրջության քաղաքականություն մշակելու, համատեղ ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև Երևանի քաղաքային ենթակայության զբոսաշրջային օբյեկտներ կառուցելու, հանգստի գոտիներ ստեղծելու, պահպանելու և շահագործելու վերաբերյալ», - նշել է Մարիա Բարաղամյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ մշակել է զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացման հարցում ներդրումներ ներգրավելու առաջարկներ:
Երևանի քաղաքապետի օգնականը նկատել է, որ ըստ պետական վիճակագրական ծառայության տվյալների` 2016 թ. Հայաստան է եկել 1 259 657 զբոսաշրջիկ, որոնք առնվազն մեկ օր անցկացրել են Երևանում: Զբոսաշրջիկների հիմնական ներհոսք է նկատվել հատկապես Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցի և մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարության օրերին։ 
«Զբոսաշրջիկներին տեղեկատվական աջակցման նպատակով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ստեղծվել է «Միջոցառումների օրացույց» բաժինը, որտեղ ներկայացվում են մայրաքաղաքում կազմակերպվող մարզական, մշակութային և զբոսաշրջային իրադարձային միջոցառումները: Տպագրվել են երկլեզու զբոսաշրջային քարտեզներ, որոնք բաժանվել են զբոսաշրջային բոլոր թիրախային օղակներում: Աշխատանքներ են տարվում զարգացնելու իրադարձային զբոսաշրջությունը, որի շրջանակում առանձնացվում են արդեն ավանդական դարձած «Համով-հոտով Երևան», «Երևանի գարեջրի» և «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոները: Ի դեպ, նախորդ տարի «Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ն անցկացվեց Ստեփանակերտում, որը միտված էր զարգացնելու Երևան-Ստեփանակերտ մշակութային և զբոսաշրջային կապերը: Տուրիզմի բաժինը համակարգում է նաև «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագիրը, որի ծառայություններից 2016 թ. օգտվել է շուրջ 4000 այցելու, որի 50%-ը կազմել են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Չինաստանից, ինչպես նաև ԵՄ երկրներից», - նշել է Մարիա Բարաղամյանը:
Տուրիզմի բաժնի կողմից կատարվել է հյուրանոցային տնտեսության օբյեկտների գույքագրում, որի արդյունքում 2016թ. դրությամբ Երևանում գործում է 10-ից ավելի ննջատեղ ունեցող շուրջ 200 հյուրանոցային տնտեսության օբյեկտ: Երևանում 2017թ. շահագործման կհանձնվի ևս 2 հյուրանոց, արդյունքում մայրաքաղաքի հյուրանոցային տնտեսությունը կավելանա 400 համարով:
Անդրադառնալով տուրիզմի ոլորտում միջազգային և միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը՝ բանախոսը նշել է, որ այս համատեքստում ակտիվ գործունեություն է իրականացվում քույր և գործընկեր քաղաքների հետ, մասնավորապես 2016թ. ակտիվ համագործակցություն է ձևավորվել Սանկտ Պետերբուրգի, Կազանի և Լիոնի զբոսաշրջային կոմիտեների հետ: Նախորդ տարի Երևանի և Սանկտ Պետերբուրգի հետ տեղի է ունեցել սոցիալական գովազդի փոխանակում, ինչը կշարունակվի նաև 2017թ.:
2016թ. Երևան քաղաքը ներկայացվել է նաև Թբիլիսիում 18-րդ կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսին և Չինաստանում կայացած Քաղաքապետերի 5-րդ միջազգային զբոսաշրջային ֆորումին: 
Անդրադառնալով տուրիզմի բաժնի կողմից կարևորվող 2017թ. համար նախանշված ծրագրերին և աշխատանքներին՝ Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը ներկայացրել է դրանցից թիրախայինները:
«Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից կարևորվում է Երևանի կենդանաբանական այգու արդիականացման ծրագիրը, նկատվում է այցելուների մեծ ակտիվություն: 2016թ. Կենդանաբանական այգին ունեցել է 320.000 այցելու, ինչը գերազանցում է 2015թ. ցուցանիշը: Ծրագրի նպատակն է տարածաշրջանում ունենալ մրցունակ ենթակառուցվածք: Երևանը զբոսաշրջիկների համար գրավիչ ու հետաքրքիր վայր դարձնելու մյուս ծրագրերից է «Վերնիսաժի» վերակառուցումը և արդիականացումը: Զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացման նպատակով մշակվել են ներդրումային փաթեթ-առաջարկներ, որոնք ներառում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերի վերականգնման և զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման ծրագրերը, ակտիվ բանակցություններ են տարվում ներդրողների հետ «Հաղթանակ» զբոսայգու ծրագրի շուրջ», - նշել է Մարիա Բարաղամյանը:
Հանդիպման վերջում տեղի է ունեցել հարց ու պատասխան: Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպոտի չլուծված խնդիրները և համապատասխան տեղեկատվական ենթակառուցվածքների բացակայությունը կարող են լրջորեն խոչընդոտել զբոսաշրջության զարգացմանը, Մարիա Բարաղամյանը տեղեկացրել է, որ վերոնշյալ հարցն օրակարգային է, և արդեն իսկ ձեռնարկվում են դրանց լուծման գործնական քայլեր: Մասնավորապես մայրաքաղաքում երթուղային նոր ցանցի ձևավորման նպատակով բրիտանական «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» խորհրդատվական ընկերության հետ կնքված պայմանագրով առաջիկայում կմշակվի երթուղային նոր ցանց, ինչպես նաև ինտեգրված սակագնի և տոմսային համակարգ: 
Տրանսպորտային խնդրից բացի, առաջիկայում համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Երևանի կենտրոնում կտեղադրվի նաև 6-7 բիոզուգարան: Զուգահեռաբար, Երևանի կենտրոնում տեղակայված սրճարանների սեփականատերերի հետ բանակցություններ են տարվում՝ իրենց տարածքում առկա զուգարանները զբոսաշրջիկների համար հասանելի դարձնելու ուղղությամբ:

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу