Նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպանին
ЭкономикаՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Մաշալովին և դեսպանության կցորդ Կակով Աթաևին։ Քննարկվել են մարտի 14-15-ին Հայաստանում կայանալիք հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստի նախապատրաստաման հարցերն ու օրակարգը։
Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեսպան Մուհամմետնիյազ Մաշալովը նախարարին շնորհավորել է նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այսուհետ ևս երկու երկրների միջև կշարունակվի արդյունավետ համագործակցությունը։
Հանդիպումն անցել է փոխըմբռնման և բարձր վստահության մթնոլորտում։ Բոլոր հարցերի վերաբերյալ կողմերը եկել են փոխհամաձայնության։