Հայաստանի ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0,6 տոկոսով
ЭкономикаՀայաստանում 2017թ. հունվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.6% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է կոշկեղենի` 3.4%, հագուստի և գործվածքի՝ 1.9% գնանկումով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, կահույքի, կենցաղային էլեկտրաապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.5%-ով, գորգեղենինը և շինանյութերինը՝ 0.4%-ով, գեղահարդարման ապրանքներինը՝ 0.3%-ով, դեղամիջոցներինը և գրենական պիտույքներինը՝ 0.2%-ով:
Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է լվացող միջոցների, մշակույթի, անձնապիտո ապրանքների՝ 0.1%, վառելիքի, խոհանոցային սպասքի`0.3%, տեքստիլեղենի, ոսկերչական ապրանքների 0.4% գնաճ, իսկ այգեգործական ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2017թ. հունվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 2.2% գնանկում և 0.7% գնաճ: 2017թ. հունվարին 2016թ. հունվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 16.5% և 16.8%-ով: