Բրեդ Փիթի փաստաբանը վստահ է՝ դերասանը կկարողանա հասնել երեխաների համատեղ խնամքի թույլատվությանը
LifestyleԲրեդ Փիթը հազարավոր դոլարներ է վճարում իր փաստաբանների, որպեսզի վերջններս իր համար բարենպաստ որոշման կարողանան ստանալ դատական գործընթացում, որպեսզի դերասանը իրավունք ստանա երեխաների համատեղ խնամքի հարցում։
Արդեն չորս ամսից ավելի է, ինչ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը գտնվում են ամուսնալուծության գործընթացում։ Վեճի միակ պատճառը նրանց խնամքի տակ գտնվող երեխաների հարցն է։ Ջոլին ցանկանում է լինել երեխաների միակ խնամակալը, իսկ արդեն նախկին ամուսնուն թողնել միայն այցելության իրավունք, այն դեպքում, երբ Բրեդը ցանկանում է հասնել համատեղ խնամակալության իրավունքի։
«Բրեդի համար սա մեծ հաղթանակ է լինելու, քանի որ միակ բանը որ նա ցանկանում էր, երեխաների նկատմամբ խնամակալության իրավունք ստանալն էր»,- լրագրողների հետ զրույցում ասել է դերասանին մոտ կանգանծ աղբյուրը։
«Նրանք ոչ մի դեպքում չեն ցանկանում Անջելինային զրկել խնամակալության իրավունքից, ինչը ի դեպ ի սկզբանե դերասանուհին փորձում էր անել Բրեդի հետ»։ «Իհրակե կարող է լինել ամեն ինչ և նույնիսկ շատ անսպասելին, բայց այս պահին դատարանի որոշումը կանխատեսելի է և այն բարենպաստ կլինի դերասանի համար»։
Այժմ նրանք գործում են ժամանակավոր համաձայնության շրջանակներում, համաձայն որի Փիթը կարող է այցելել երեխաներին մասնագետների ներկայությամբ։