Դերասանները պատմել են, թե իրականում ինչ է նշանակում ինտիմ տեսարաններում նկարահանվել
LifestyleՊրոֆեսիոնալ դերասանները կարող են հրաշքներ գործել։ Նրանք կարողանում են այնպես կերպարանափոխվել, որ ոչ ոք չկարողանա ճանաչել նրանց։ Իրենց դերասանական խաղի միջոցով կարողանում են համոզել մարդկանց հավատալ իրենց կերպարի իրական լինելուն։
prikolno.cc-ն գրում է, որ դերասանի աշխատանքը միայն առաջին հայացքից է այդքան հեշտ երևում։ Իրականում, դա բարդ ու դժվար գործ է։ Դերասանները խոստովանում են, որ իրենց աշխատանքում ամենամեծ դժվարությունն ինտիմ տեսարաններում նկարահանվելն է։ Նրանք պատմել են, թե իրականում ինչ է կատարվում նկարահանման հրապարակում։
No strings attached

Դերասաններ՝ Նատալի Փորթման և Էշթոն Քաթչեր
«Միշտ այնպիսի զգացողություն է առաջանում, որ ինչ որ բան այն չէ։ Ընթացքում միշտ մտածում եմ, որ ինչ որ բան սխալ եմ անում, սակայն մի պահ մոռանում եմ այդ ամենի մասին ու հասկանում, թե որտեղ է երևում պրոֆեսիոնալիզմը։ Իրականում, դա շատ դժվար է»,- Էշթոն Քաթչեր։
Gone girl

Դերասաններ՝ Ռոզամունդ Պայկ և Նիլ Պատրիկ Հարիս
«Դուք միայնակ եք մնում մի տղամարդու հետ, ով ձեր ամուսինը չէ, և նա նույնպես կին ունի։ Դուք պետք է ցույց տաք, թե ինչքան կրքոտ եք միմյանց սիրում, սակայն, իրականում մի քանի օր առաջ եք ծանոթացել»,- Ռոզամունդ Պայկ։
Love and other drugs

Դերասաններ՝ Ջեյք Ջելենհոլ և Էնն Հեթուեյ
«Ես որոշել էի, որ միայն վերջին պահին կմերկանամ, իսկ նկարահանումից հետո միանգամից կհագնվեմ։ Սակայն, հասկացա, որ ամեն անգամ հագնվելուց հետո փչացնում եմ ամբողջ գրիմը։ Սա այն դեպքերից է, երբ ստիպված ես անցնել սեփական համոզմունքներից ու անել ինչ որ բան ուրիշների համար։ Կարող եմ ասել, որ դա զվարճալի փորձ էր»,- Էնն Հեթուեյ։
Black swan

Դերասաններ՝ Նատալի Փորթման, Միլա Կունիս
«Դժվար է ինտիմ տեսարաններում նկարահանվել, անկախ այն բանից, թե ով է քո զուգընկերը՝ ընկերդ, կին թե տղամարդ։ Դու գտնվում ես մի վայրում, որտեղ հարյուրավոր մարդիկ կան։ Նրանք քո վրա լույս են պահում և տեղաշարժում են ձեզ այնպես, ինչպես ցանկանում են։ Սա շատ բարդ է, բոլորն էլ իրենց կաշկանդված կզգային»,- Միլա Կունիս։
Chloe

Դերասաններ՝ Լիամ Նիսոն, Ամանդա Սայֆրեդ
«Դա այնքան տարօրինակ էր։ Դու գտնվում ես մեկի հետ, ում հետ կապ չունես։ Երկուսդ էլ կաշկանդված եք, սակայն պետք է աշխատել ու հիշել, որ այդ ամենն իրական չէ»,- Ամանդա Սայֆրեդ։