Ինչո՞ւ են մանկահասակ երեխաներն ավելի զգայուն վիրուսների հանդեպ
LifestyleԱշխարհի լավագույն իմունաբանները հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում հաջողվել է պարզել, թե ինչու են մանկահասակ երեխաներն ավելի զգայուն վիրուսների հանդեպ:
Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը, նախկինում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա տեղի է ունենում փոքրիկների իմունային համակարգի ոչ հասուն լինելու պատճառով:
Հիմնական իմունային բջիջների (НК բջիջներ) հասունացումը տեղի է ունենում տարիքի հետ, բայց մինչ այժմ անհայտ է` ինչն է խոչընդոտում НК բջիջների զարգացմանն ավելի վաղ տարիքում:
Այս գործառույթը կարգավորող գեն չունեցող մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ նրանց օրգանիզմներում ի ծնե ավելի մեծ քանակությամբ НК բջիջներ են արտադրվում, նրանք շատ ավելի արագ են հասունանում և ավելի հեշտությամբ են պայքարում վիրուսների դեմ, հայտնում են գիտնականները: