Հենրիխ Մխիթարյան. «Լեսթերի» դեմ խաղում կլինի մեծ պայքար, մենք պատրաստ ենք
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» դեմ Պրեմյեր լիգայի 24-րդ տուրի խաղից առաջ անդրադարձել է Կլաուդիո Ռանյերիի թիմի անհաջող ելույթներին այս մրցաշրջանում: Անգլիայի առաջնության 23-րդ տուրից հետո «Լեսթերը» 16-րդ տեղում է:
«Նախորդ մրցաշրջանում «Լեսթերի» խաղը հիացնում էր բոլորին, սակայն ֆուտբոլն այդպիսին է: Նրանք պատրաստ էին պայքարելու, հաղթելու եւ նվաճեցին տիտղոս: Այս տարի «Լեսթերի» համար մի քիչ բարդ է, քանի որ տիտղոսը պաշտպանելը միշտ ավելի բարդ է, քան այն նվաճելը:
Գուցե նրանք ունեն խնդիրներ եւ թուլացել են, այդ պատճառով հայտնվել են այդպիսի իրավիճակում: Կարեւոր չէ, թե որ տեղն է զբաղեցնում «Լեսթերը», նրանք պատրաստվում են յուրաքանչյուր խաղ անցկացնել եզրափակիչի պես, քանի որ հայտնվել են վտանգավոր գոտում: Կիրակի օրը կլինի մեծ պայքար, որին մենք պատրաստ ենք»,- Մխիթարյանի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
«Լեսթեր» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա փետրվարի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: