Սիսիանում 23-ամյա երիտասարդը բռնաբարել է 16-ամյա աղջկան
ОбществоNEWS.am-ը գրում է.
Սիսիանի անչափահաս աղջիկը սեռական ոտնձգության է ենթարկվել: NEWS.am-ի այս տեղեկությունն այսօր՝ փետրվարի 4-ին, հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ըստ pastinfo.am-ի դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերին, սակայն, աղջիկն այդ մասին հիմա է բարձրաձայնել: 16-ամյա աղջիկը հայտարարել է, որ 23-ամյա երիտասարդն իրեն ծեծի է ենթարկել եւ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել իր հետ` վերջինի աշխատավայրում: