Օբամեյանգի գոլը հաղթանակ էր Լեյպցիգի հետ խաղում
СпортԳերմանիայի առաջնության 19-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հաղթել է «Լեյպցիգին»:
Խաղի միակ գոլը 35-րդ րոպեին խփել է «մեղուների» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով գլխի ուժեղ հարվածով գնդակն ուղարկել է Պետեր Գուլաչիի պաշտպանած դարպասը:
Այս խաղից հետո «Բորուսիան» զբաղեցրել է Գերմանիայի առաջնության աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ հետ մնալով «Բավարիայից» (46) և «Լեյպցիգից» (42):
«Բորուսիա» Դ.-«Լեյպցիգ»՝ 1:0
Գոլը՝ Օբամեյանգ (35)