Հայաստանը գարնանը կմիանա crowdfunding հայեցակարգին. Crowd funding formula-ի ստեղծող
ОбществоNEWS.am-ը գրում է.
Շուտով Հայաստանում հնարավոր կլինի սեփական նախագծերի համար միջոցներ հավաքել crowdfunding պլատֆորմի միջոցով։ Արդեն 2017-ի ապրիլ-մայիսին նախատեսվում է ակտիվացնել Հայաստանում նման պլատֆորմի կոնցեկտը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է crowdfunding-ի գծով մասնագետ եւ կայքի համահեղինակ Նարեկ Վարդանյանը։
«Crowdfunding-ը միջազգային կոնցեպտ է, որը գործում է ամբողջ աշխարհում ինտերնետ պլատֆորմի միջոցով։ Ամեն տարի այդ կոնցեպտի շնորհիվ շուրջ 30-35 մլն դոլար է հնարավոր լինում ներգրավել։ Մեր գործունեությունն ուղղված է ֆինանսավորում ստանալուն եւ ուշադրություն սեւեռելուն այն ընկերություններին ու անձնաց, որոնք աշխարհի ավելի քան 50 երկրներից հետաքրքիր նախագծեր են ներկայացնում»,-ասաց նա։
Հարցին, թե Հայաստանում տարածում կգտնի՞ նման նախաձեռնությունը, Նարեկ Վարդանյանը պատասխանեց, որ նման նախաձեռնությունները ֆինանսավորում են սովորական մարդիկ, որոնց հետաքրքրել է գաղափարը։ Խոսքը խոշոր ներդրողների մասին չէ, որոնք Հայաստանի դեպքում, ամենայն հավանականությամբ, կվախենան հնարավոր ռիսկերից եւ խոշոր կապիտալ ներդրումներից։ Նրա խոսքով, ի տարբերություն բիզնես նախագծերի, crowdfunding-ում գաղափարներն ավելի էժան են, միաժամանակ կրելի է արագ հասկանալ, թե արդյոք գաղափարը դուր է գալիս, թե ոչ։
«Շատ հայտնի ընկերություններ են մասնակցում Crowdfunding-ում, հաճախ հորինված անուններով։ Նրանց թվում են Sony-ն ու Warner Brothers-ը»,-հավելեց Նարեկ Վարդանյանը։
Նրա խոսքով, նախաձեռնությունը թույլ կտա շատերին Հայաստանում իրականացնել իրենց մտահղացումները։ Նարեկ Վարդանյանն արդեն մի քանի նախագծեր ունի աչքի տակ, որոնցից մեկը smart դրամապանակն է, որի հայեցակարգը ներկայացրել է հայաստանցի մի երիտասարդ։ Այն սենսոր կունենա, որը ցույց կտա դրամապանակի գտնվելու վայրը՝ հնարավոր կորստի ժամանակ։