Հենրիխ Մխիթարյան. Պետք է աշխատել 3 միավորով վաստակելու համար
СпортՀայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի մամուլի ծառայության հետ հարցազրույցում խոսել է Պրեմիեր լիգայում իր թիմի առաջիկա մրցակցի` «Լեսթեր Սիթիի» մասին:
«Մանչեսթեր Յունայթեդն» այսօր Երևանի ժամանակով 20:00-ին մրցելու է Անգլիայի գործող չեմպիոնի դեմ:
« Բոլորը տպավորված էին, ոչ ոք չէր սպասում, որ «Լեսթեր Սիթին» չեմպիոն կդառնա, բայց հրաշքներ լինում են աշխարհում: Չէի ասի, թե դա պատահականություն էր, որովհետև ոչինչ կյանքում պատահական չի լինում, կարծում եմ նրանք արժանի էին հաղթանակին առաջնությունում:
Ֆուտբոլում հեշտ է դառնալ չեմպիոն, բայց դժվար է պահպանել տիտղոսը: Ես չէի սպասում, որ նրանք ցածր հորիզոնական կզբաղեցնեն, բայց դա կարևոր չէ, քանի որ յուրաքանչյուր թիմ ամեն ինչ անում է յուրաքանչյուր խաղում հաղթելու համար, ամեն խաղ նոր խաղ է: Չես կարող համեմատել վերջին խաղը առաջիկա խաղի հետ:
Ուզում եմ ասել, որ բոլորը պատրաստ են լինելու առաջիկա խաղին: Պետք է աշխատել, կատարել մեր առաջադրանքը` երեք միավոր վաստակելու համար»: