Նոր վարկածի համաձայն՝ ԱՄՆ-ի Ազատության արձանն ի սկզբանե մուսուլման կնոջ է խորհրդանշել
ОбществоԱմերիկայի հիմնարար սկզբունքներից մեկը` ազատությունը խորհրդանշող արձանը, որը գտնվում է Նյու Յորքի դարպասը հանդիսացող Էլիս կղզում, առաջին կառույցն է, որը տեսել են նախորդ դարերում ԱՄՆ ժամանած հարյուրավոր ներգաղթյալներ:
Ինչպես հայտնի է, քանդակի հեղինակը ֆրանսիացի քանդակագործ Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդին է, ով, ըստ տարածված կարծիքի, պատկերել է հռոմեական դիցարանի ազատության աստվածուհուն` Լիբերտասին:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, այլ վարկածի համաձայն` ազատության արձանի համար ընտրված կերպարը մուսուլման կինն է եղել և այն սկզբնապես կոչված է եղել խորհրդանշելու եգիպտացի գեղջկուհուն:
1855-ին քանդակագործ Բարտոլդին այցելել էր Եգիպտոս` ուսումնասիրելու եգիպտական վիթխարի արձանները: Նա ցանկություն է ունեցել Սուեզի ջրանցքի հունի մոտ արձան կանգնեցնել, որը կխորհրդանշեր «Եգիպտոսի կողմից Ասիան լուսավորելու գաղափարը»: Նախնական դիզայնով քանդակագործը եգիպտուհու էր պատկերել` ջահը ձեռքին: Այդ արձանի նախագիծը չիրագործվեց թանկարժեք լինելու պատճառով:
1865-ին ԱՄՆ-ում որոշվեց ազատությունը խորհրդանշող արձան կանգնեցնել, և Բարտոլդին ընտրվել որպես քանդակագործ: Այդ ժամանակ նա որոշակի փոփոխությունների ենթարկեց իր եգիպտական քանդակի նախագիծն ու կյանքի կոչեց Նյու Յորքի Ազատության արձանը: