Ճապոնիայում 70 հազար հավ են ոչնչացնելու
ОбществоՃապոնիայում մասնագետները շուրջ 70 հազար հավ են ոչնչացնելու այն բանից հետո, երբ Սագա պրեֆեկտուրայում հաստատվել է թռչնաֆաբրիկաներից մեկում H5 տիպի թռչնագրիպի վիրուսի բացահայտման դեպքը:
Ըստ NHK հեռուստաալիքի՝ ֆերմայի աշխատողները երկու օրվա ընթացքում ավելի քան 50 սատկած հավ են գտել: Անալիզի արդյունքները հաստատել են թռչնագրիպի վիրուսի առկայությունը: Ֆաբրիկայից 10 կմ շառավղով կարանտինային գոտի է սահմանվել, արգելվել է ձու, թռչուն կամ թռչնամթերք դուրս բերել այդ գոտուց:
Հունվարին թռչնագրիպի վիրուս էր հայտնաբերվել նաեւ Միյաձակի նահանգում: Մասնագետներն այստեղ ավելի քան 160 հազար հավ են ոչնչացրել: Իսկ անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին ավելի քան կես միլիոն հավ ու բադ են ոչնչացրել Նիիգատա եւ Աոմորի նահանգներում: